mnews

25 Մարտի, 2018

Էկվադորի արեւմուտքում միջքաղաքային ավտոբուս է շրջվել, զոհվել է 12 մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Տրանսպորտի հարցերով ազգային հանձնաժողովը: Ավտովթարը տեղի է ունեցել Մանաբի նահանգում:

Հանձնաժողովի տվյալներով՝ միջադեպի հետեւանքով վնասվածքներ է ստացել 18 մարդ: Comercio թերթը հաղորդում է 25 տուժածի մասին: Նշվում է, որ ճանապարհի այն հատվածը, որի վրա տեղի է ունեցել ավտովթարը, կրում է «մահվան շրջադարձ» անվանումը:

Լրահոս