3 Մայիսի, 2020
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք չենք փորձում պրոցեսները խորքային (ինչպես ասում էին «հեղափոխականները» մինչև հեղափոխությունը՝ ինստիտուցիոնալ) կերպով դիտարկել:

2018-ի «Թավիշը» երկկողմանի պրոցես էր՝ «հեղափոխականները» ձեռքները վեր պարզած էին երթի գնում, ոստիկաններն էլ ուժ չէին կիրառում։ Այսինքն, ամեն ինչ օրենքի շրջանակում էր կատարվում։
Ճշտենք, «թավշյա, ոչ բռնի» արտահայտությունը նշանակում է գործել օրինականության շրջանակում։ Այլ իմաստ այդ արտահայտությունը չի պարունակում։

Ani Product

Հիմա «հեղափոխականները» սպառնում են, որ իրենց համբերության բաժակը լցվել է և կհրաժարվեն «թավիշից», այսինքն կհրաժարվեն 2018-ի իշխանությունների ու 2018-ի ընդդիմության սոցիալական պայմանագրից՝ գործել օրինականության շրջանակներում։ Ֆիքսենք, որ դա երկու կողմ ունեցող պայմանավորվածություն էր, այլ ոչ թե «հեղափոխականների» բարիության արգասիք։

Ani Product

Դա լավ է, թե վատ է, այլ խոսակցություն է։ Ավելի սկզբունքային է այն հարցը, թե ինչու «թավիշից» ոչինչ չի ստացվում, որն է դրա ինստիտուցիոնալ պատճառը։

Ինչպես ասել էի, «թավիշը» նշանակում է հրաժարվել ոչ կոնվենցիոնալ ուժի կիրառումից, այսինքն ամեն ինչ օրենքի շրջանակում պետք է տեղի ունենա, իսկ դրա համար պետք է անկողմնակալ արբիտր՝ դատական համակարգ։

Սակայն «ժողովրդի սրտի առաջնորդ» օրենքից դուրս է հայտարարել դատական համակարգը՝ դատավորները սրիկաներ են, Սահմանադիր դատարանը՝ հակահեղափոխականներ, ավելին, Ոստիկանությունն ու ԱԱԾ-ը նախկին արատավոր համակարգի մնացուկներ, օտարերկրյա լրտեսներ և այլն։ Մենք մնացել ենք առանց օրինական Արբիտրի։

Հանրագումարի բերենք, հարցերը չեն կարող լուծվել թավիշով՝ օրենքով, որովհետև օրենք կիրառողները վարկաբեկված են։ Տակը մնում է Սամասուդը, հիմնված լեռնականների ավանդույթների վրա, այլ, ինստիտուցիոնալ, տարբերակ չկա։ Չկա հեղինակություն ունեցող դատական համակարգ, բաստա, չկա և «թավիշ»։

Սա է այն էկզիստենցիալ՝ գոյաբանական ծուղակը, որում հայտնվել են «հեղափոխականները» և որից դուրս գալու ելքեր չունեն։ Մենք նույնպես, իրենց պատճառով, նույն տեղում ենք հայտնվել, բայց մենք դրանից դուրս գալու ելքեր ունենք։ Մենք չենք այդ ճաշը եփել»։

Կիսվեք նյութով՝

Լրահոս