mnews

6 Նոյեմբերի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է.««Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի համար Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի մահը կասկածելի է:

Ani Product

«Ես նորից եմ կրկնում՝ Հոկտեմբերի 27-ը մի խնդրի հետ է կապված՝ Մեղրիի փոխանակման տարբերակ, ինչը Հայաստանի ոչնչացումն էր։ Այդ օրը գնդակահարվեց մեր անկախությունը, սկսենք անկախության վերականգնումն այդ գործի բացահայտմամբ։

Ani Product

Տարրական հարց է՝ եղե՞լ է Մեղրիի փոխանակման տարբերակ, թե՞ ոչ։ Եթե այդպիսի բան լիներ՝ Հայաստանը կոչնչանար, հարց է առաջանում՝ ո՞վ էր ուզում, որ Հայաստանը ոչնչանար: Հոկտեմբերի 27-ի հարցով կան ֆունդամենտալ հարցեր, և եթե նույնիսկ ոչ մի վկա չմնա, Հոկտեմբերի 27-ի հարցը՝ Մեղրիի հետ կապված պետք է քննարկել»,- «Ժամանակ»-ին ասաց Մանուչարյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս