5 Հունվարի, 2017

Հունվարի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Հալաբյան փողոցի թիվ 16 հասցեի դիմաց բախվել են 26-ամյա Արման Այվազյանի վարած KIA մակնիշի 26 ՍՍ 470 համարանիշի և 38-ամյա Էդգար Կարապետյանի Mercedes C180 մակնիշի 35 DZ 311 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

 

 

Չինարի- Համով,հոտով,տնավարի

 

 

Լրահոս