mnews

23 Ապրիլի, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ani Product

«ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունում տեղի ունեցած հայտնի նախընտրական ժողովի ձայնագրության առթիվ քրեական գործը ՀՔԾ-ն հարուցել էր ոչ թե աշխատակիցներին սպառնալու, նվաստացնելու և այդպես ՀՀԿ օգտին ձայներ բերել ստիպելու համար, այլ ընտրողներին դրամ և այլ առավելություններ խոստանալու հատկանիշներով:

Ani Product

Երեկ ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց` արդյո՞ք ՀՔԾ այս որոշումը ճիշտ է` հաշվի առնելով, որ տվյալ դեպքում գործ ունենք մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ: «Ես հայտարարություն տարածել եմ, որ ձայնագրության մեջ կան սպառնալիքի դեպքեր, ինչը անթույլատրելի է: Բայց մասնավորի հետ կապված չունենք լիազորություն»,- ասաց նա:

Ի դեպ, երեկ ՄԻՊ ասուլիսն ուղեկցվեց միջադեպով. քաղաքացիական երկու ակտիվիստ, մոտենալով պաշտպանի սեղանին, փակցրին թուղթ` «ՀՀԿ-ի իրավունքների պաշտպան» գրությամբ: Նման գրություն նրանք երեկ փակցրել էին նաև ՄԻՊ շենքի ցուցատախտակին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս