Ինչպես չասես՝ փոքրի փոքրության փոքրությունը

Ամեն ինչ սկսվեց իրեն շա՜տ մեծ համարողի կողմից Վազգեն Սարգսյանի դիակապտության (կներեք) փորձից: Այս մեծապատիվ…(շարունակությունը՝ Հակոբ Պարոնյան) «մեծությունը», իր կարծիքով, համե­մատական է իր ունեցած «քսակի» մեծութ­­յանը: Իրականում նա ճշմարիտ է. աշխարհի բանն է այդպես: Իսկ նրա քսակը…Լավ չէ, երբ ամեն մեկը սկսի զբաղվել ուրիշի ունեցվածքի հաշավառմամբ: Դրա համար, փառք Աստծո, ստեղծվել է համապատասխան մարմին:

Մյուսը, ով ժամանակին, մինչև 2018 թվականի հեղաշրջումը, իրական ազ­գային արժե­հա­մակարգով է առաջնորդվել, դրանից հետո դեն նետեց այդ «կա­պանքը» և սկսեց «քայլել», մինչև խորհրդարան: Այստեղ պարզվեց, որ «Դանիո ար­քայությունում» ինչ-որ բան այնպես չէ. նրան մեկընդմերթ զգացնել էր տալիս իր արյան մեջ դեռևս չվերացած ազգային արժեհամակարգի «վիրուսը»:

Հիմա, ըստ էության, եթե դիտարկելիս լինենք ժամ առ ժամ վերացող բարո­յականության սկզբունքներով, հանդիպել են երկու «մեծություններ»՝ արժեհա­մա­կարգը շահարկող և ունեցվածքը մարդկանց աչքը մտցնող:

Ինչպես չասես՝ փոքրի փոքրության փոքրությունը:

Hraparak.am