31 Հոկտեմբերի, 2017

Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջադրված 26-ամյա թեկնածու Առուշ Առուշանյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին զգալի ունեցվածք ունի:

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է, թե ունի արտադրական նշանակության մեկ շինություն, մեկ բնակարան և երկու հատ՝ «Volkswagen Phaeton 4.2», «BMW X6 5.01» մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ Առուշանյանի դրամական միջոցները կազմում են 312.5 մլն դրամ, 420 հազար դոլար և 122 հազար եվրո: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա փոխառության չափը կազմել է 86 մլն 860 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ հայտարարագրված աշխատավարձը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 520 հազար դրամ:

Ani Product

Նշենք, որ Առուշ Առուշանյանը համայնքը ժամանակավոր կղեկավարի մինչև 2017 թվականի նոյեմբերի 5-ը` տեղական ինքնակառավարման ընտրությունների օրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս