28 Փետրվարի, 2018
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց բարձրացրեց ավտոմեքենաների օպտիմալացման վերաբերյալ:

«2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեինք պետբյուջեից սնվող 915 միավոր տրանսպոտային միջոց, 2017 թվականին կառավարությունը կրճատեց դրանց թիվը, բայց կրճատվեց ընդամենը 27 միավոր տրանսպորտային միջոց, որը 2 տոկոսն էլ չի կազմում: Այս դժվարին ժամանակներում, երբ դուք կոչ եք անում գոտիները ձգել, և ասում եք, որ տրանսպորտային միջոցի համար բնական գազ օգտագործեն, կառավարությունը շարունակում է բենզինով, շքեղ մեքենաներով երեխաներին դպրոց տանել: Ցանկացած դպրոցի բակում կարող եք պաշտոնյաների մեքենաների շքերթ տեսնել, որոնք իրենց երեխաներին ուղեկցում են դպրոց: Իրենց տան աղբը պաշտոնյաների կանայք այդ մեքենաներով տանում են թափելու, երբ մենք 45 հազար դոլար չենք կարողանում գտնել վիրավոր զինվորին արտերկրում բուժելու համար»,- հայտարարեց Ս. Բագրատյանը:

Ani Product
Ani Product

Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ օպտիմալացումներն ինքնանպատակ չեն լինում, և իրենք ամեն ինչ անում են, որ իրենց քայլերը ֆունկցիոնալ լինեն:

Լրահոս