19 Օգոստոսի, 2017

Լոռիում, այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր վթարից տուժածներից մեկին տեղափոխում են Երեւան, եւս երկուսի համար ռեոնոմոբիլ է պատվիրվել:

Ani Product

Այսօր ժամը 15:30-16:00-ն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի Ալավերդու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ստեփանավան-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ում գրանցված վթարից 7 տուժածները: Նրանք տարբեր չափի մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանցից երկուսը մանկահասակ երեխաներ են՝ 7 տարեկան տղաներ:

Ani Product

Վթարի հետեւանքով երկու մարդ մահացել է, եւս 5-ին այս պահին «Ալավերդի» բժշկական կենտրոնում համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերում:

Ալավերդու բժշկական կենտրոնի ռեոնոմոբիլով տուժածներից մեկին այժմ տեղափոխում են Երեւան: Եվս երկու ծայրահեղ վիճակում գտնվող տուժածներին Երեւան տեղափոխելու համար կենտրոնը ռենոմոբիլներ է խնդրել մայրքաղաքից:

Մեծահասականերից մեկի մոտ ներքին արյունահոսություն է: Նրան այս պահին վիրահատում են:

Տուժածների ինքնությունը դեռեւս պարզված չէ:  Պարզ չէ նաեւ, թե որտեղից էին գալիս տուժածներն ու ուր էին գնում:

Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի խոսքով երեխաներին Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն չկա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Լրահոս