12 Հունվարի, 2018

Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երասխավան-Զանգակատուն ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, բախվել են Opel մակնիշի 35 CՍ 788 համարանիշի և ЗИЛ 131 մակնիշի ՊՆ 34 55 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն։

Ani Product

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է ЗИЛ 131-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ЗИЛ 131-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։

Ani Product

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս