9 Հունվարի, 2017

Երեկ՝ հունվարի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Չարենցի 167 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի Շարա Տալյան 31/1 տան բնակիչ, 29-ամյա Վահագ Գևորգյանի վարած Mazda մակնիշի 35 QՏ 974 համարանիշի, Երևան քաղաքի Ավանեսովի փակուղի 8 շենքի բնակիչ, 22-ամյա Հայկ Ռուշյանյանի վարած Volkswagen 10 XX 021 համարանիշի և Երևան քաղաքի Գայի 7 շենքի բնակիչ, 57-ամյա Գասպար Բախշյանի վարած Hyundai մակնիշի 34 NԼ 036 համարանիշի ավտոեմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Վ. Գևորգյանը և Հ. Ռուշանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպք վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։

Ani Product

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Գ. Խանջյանը, ում կողմից փաստի առիվ նյութեր են նախապատրաստվում։ Մինչ ՃՈ աշխատակիցների և հետաքննիչի ժամանումը, Mazda-ի վրայից հանել էին համարանիշները։ Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ani Product

shamshyan.com

Լրահոս