7 Ապրիլի, 2020
 Երեկ՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արմեն Հ-ն իր վարած Volkswagen մակնիշի 35 NՍ 984 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արմեն Հ-ն և ուղևոր՝ Հրազդանի բնակիչ՝ 14-ամյա Ս. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Ani Product

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ani Product

Մանրամասները՝ Shamshyan.com-ում:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Լրահոս