24 Դեկտեմբերի, 2016

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն դիմել է դատարան, որպեսզի սնանկ ճանաչվի ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի անունը կրող բարեգործական հիմնադրամը։ ՊԵԿ-ը դեկտեմբերի 7-ին դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան «Տիգրան Արզաքանցյան բարեգործական հիմնադրամը» սնանկ ճանաչելու հայցով։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սնանկության տեսակը նշված է «հարկադրված»։

Ani Product

Գործով դատավորն է Ալեքսեյ Սուքոյանը։ Առաջին դատական նիստի օրը դեռ հայտնի չի: Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը ն այս հիմնադրամի միջոցով ընտրություններից առաջ բարեգործություն էր կատարում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, սակայն, ինչպես տեսնում ենք, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո բարեգործական հիմնադրամն այլեւս պետք չէ»:

Ani Product

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվեք նյութով՝

Լրահոս