18 Նոյեմբերի, 2016

«Հայկական ժամանակ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է.

Ani Product

«Մեր տեղեկություններով, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որն այս տարվա հուլիսից Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարն է, Շիրակի մարզում ու հատկապես Գյումրիում ձեռքից ձեռք են խլում:

Ani Product

Բանն այն է, որ ՀՀԿ-ն որոշել է նրան ռեյտինգային ընտրակարգով առաջադրել պատգամավորի թեկնածու, որպեսզի մարզում ունեցած իր բարձր վարկանիշով ոչ միայն ինքը ընտրվի, այլ նաեւ իրեն բաժին հասած ձայները գրանցվեն կուսակցության օգտին:

Չինարի- Համով,հոտով,տնավարի

Ու հիմա Շիրակի մարզում ՀՀԿ տարածքային կառույցներից յուրաքանչյուրը ձգտում է, որ Ցոլակյանը հատկապես իր տարածքում առաջադրվի, որ թե՛ բարձր տոկոսներ հավաքի, թե՛ իրենց գործը հեշտացնի ընտրողների ձայները ստանալու առումով:

ՀՀԿ-ում, սակայն, այս հարցերը դեռ չեն որոշվել: Նախընտրական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 26-ին սպասվող ՀՀԿ համագումարից հետո: Հիշեցնենք, որ Ցոլակյանը լքեց սույն պաշտոնը, քանի որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի շրջանակներում մարզը հանձնվեց դաշնակցությանը»:

Մանրամասները` թերթում:

Լրահոս