16 Հունվարի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

Ani Product

«Կրկին հետաքրքիր իրադրություն է առաջացել ԲՀԿ նախկին պատգամավոր, այդպես էլ Արթիկի քաղաքապետ չդարձած, ՀՀԿ-ի արևով երդվող, նրանից մեծ ակնկալիքներ ունեցող Մուշեղ Պետոյանի շուրջ, որը մտածում էր, որ Շիրակում ՀՀԿ-ն անպայմանորեն իրեն կընդգրկի ռեյտինգային ցուցակում` իր մատուցյալ ծառայությունների համար:

Ani Product

ՀՀԿ-ում, սակայն, նրան հասկացրել են, որ անհնար է` «էնտեղ Մարտուն կա, Սահակյան Արման կա, ի վերջո՝ Բալասանյան Սամվելի բալա կա. հնարավոր չէ»: Իր հերթին էլ Մուշեղ Պետոյանը պահանջել է` «էդ դեպքում կոմպենսացրեք», և մատնանշել է ՊՆ ռազմական ոստիկանության «Գայի» պետի պաշտոնը: ՀՀԿ-ում արձագանքել են` «Իյա՜»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս