21 Հունվարի, 2022
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իրեն օգնական է տարել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբորը՝ Վահե Մակունցին: Այս մասին գրում է 168.am-ը:

Նշենք, որ նշանակումից առաջ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ՝ Վահե Մակունցն ազատվել է փոխվարչապետի օգնականի պաշտոնից:

Ani Product

Հավելենք, որ Մակունցը եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, երբ նա փոխվարչապետի լիազորություններն էր իրականացնում:

Ani Product

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարություն է տարել նաև 23-ամյա Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը:

Պաշտպանության նախարարի երիտասարդ օգնականը եղել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական:

Կիսվեք նյութով՝

Լրահոս