Մայրապետյանի գործը քննում է Հաց Բերողի գործը քննողը

1

Այսօր կայքերից մեկում նկատեցի մի լուր, ըստ որի` հայտնի գործարար Սամվել Մայրապետյանի դեպ հարուցված քրեական գործը քննում է նույն մարդը, այն նույն քննիչը, ով քննում էր մեր բոլորի կողմից հարգված Հաց բերողի գործը: Եթե ավելի պարզ լեզվով ասեմ, ապա Մայրապետյանի գործը քննում է նույն մարդը, ով հանդիսացավ Հաց բերողի դահիճներից մեկը:

Հետաքրքիր է, չէ՞, իշխանությունները փոխվում են, բայց սցենարն ու դերակատարները` ոչ: Ու հիմա էլ իշխանությունը, ինչպես և նախկինում, քաղաքական ենթատեքստից ելնելով, մարդու դեմ քիչ է, որ քրեական գործ է հարուցում, դեռ մի բան էլ իր գործը քննել է տալիս մեկին, ով հայտնի է մարդկանց «թանջաքննելու» իր ունակությամբ: Ու սա կատարվում է համատարած համաներումների ֆոնին:

Սա, մեղմ ասաց, ցինիզմ է, որը հարիր չէ «սիրո և հանդուրժողականության» կարգախոսների տակ եկած իշխանությանը:

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից