Մարդը և կենդանին տարբերվում են հիշողությամբ

«Ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, ոստիկանի աշխատանքի որակը ուղիղ կապված է երկրի վարչապետի և քաղաքացիների հարաբերությունների հետ։ Յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է ընկալի որպես ՀՀ վարչապետի ներկայացուցիչ»

Նիկոլ Փաշինյան

13․06․2020

ՀՀ նոր ոստիկանապետին ներկայացնող ելույթում․․․

ՀՀ Ոստիկանությունը 14․06․2020-ին անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, բռնություններ իրականացրեց ինչպես քաղաքացիների, այնպես էլ ԱԺ պատգամավորների նկատմամբ։

Ձերբակալվեց 200-ից ավելի քաղաքացի․․․ Ոստիկան-քաղաքացի, ըստ վերը ներկայացված խոսքի՝ վարչապետ-քաղաքացի, շփումները երեկ տեսանք ուղիղ հեռարձակումների շնորհիվ, կին պատգամավորուհիների և իրավապաշտպանի նկատմամբ գործողությունները տեսանք բոլորս, ուղիղ եթերում․․․ Հիմա, միայն ուղտը չի կարող չնկատել, որ երեկվա՝ ոստիկան-քաղաքացի շփումները ՀՀ վարչապետ-քաղաքացի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական» շփումներ էին։ Վարչապետ Փաշինյանը օրը ցերեկով մայրաքաղաքի կենտրոնում ի տես աշխարհի՝ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների և պատգամավորուհիների, ինչու՝ ոչ, նաև որոշ պատգամավորների նկատմամբ․․․ ևս մեկ հիշեցում․ «Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ կետի համաձայն ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»։

Այս հիշեցումը նույնպես Նիկոլ Փաշինյանից է՝ լրագրող․․

Հ․Գ․ Մարդը և կենդանին տարբերվում են հիշողությամբ․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

0

00

000

messenger sharing button
print sharing button
sharethis sharing button