Մեծ երգիչ եք կորցրել. ինչպես է ադրբեջանցին սգում Հայկոյի մահը

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը ներկայացրել է սոցցանցում ադրբեջանցու մեկնաբանութունը․ վերջինս իր ցավակցությունն է հայտնում Հայկոյի մահվան կապակցությամբ: «Ես Բաքվից եմ:

Ադրբեջանից եմ և ցավ եմ ապրում: Դուք կորցրել եք մեծ երգչի, մարդու: Ցավակցում եմ: Որքան երիտասարդներ են զոհվել, որքան ցավ կա: Գուցե կգա մի օր, երբ այլևս չենք ուրախանա իրար ցավ տեսնելուց: Բոլորին հաջողություն: Մնաս բարով, Հայկո»: