Մեր կանխատեսումները, ցավոք սրտի, իրականություն են դառնում. Հայկ Մարտիրոսյան

5
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մեր` շաբաթներ առաջ արված կանխատեսումները, որ Հայաստանում լինելու է գրեթե իտալական սցենար` կարծես թե, ցավոք սրտի` նույնպես իրականություն են դառնում:

Դեռ ամենասկզբում զգուշացնում էինք, որ եթե այսպիսի ապակառավարում իրականացնեն` Հայաստանում ահռելի աղետ տեղի կունենա: Եվ մինչ հարևան երկրներում համաճարակը որոշակիորեն կարողանում են կառավարելի պահել և չհասցնել իրենց առողջապահական և տնտեսական համակարգերը լիակատար փլուզման` (ունե ալով Հայաստանից շատ ավելի շատ բնակչություն և շատ ավելի ցածր հիվանդացության և մահերի թվեր) Երևանում կառավարիչները սեփական ապիկարությունը թաքցրեցին «ապակենտրոն պայքար»` իսկ իրականում «ոչ մի պայքար» ձևակերպման տակ և ողջ պատասխանատվությունը նետեցին մի հասարակության ուսերին, որ երեսուն տարվա ծրագրված և բարեհաջող իրականացված դեգրադացումից հետո անկարող էր միայնակ գիտակցել իրավիճակի լրջությունն ու պատասխանատու վարքագծով և գիտակցությամբ պայքարել:

Եվ այսպիսի բարձիթողի, անասելի հանցավորատիպ ապակառավարման և պփտական բարձիթողությն պայմաններում տոկոսային հարաբերակցությամբ կլինի այն` ինչ վատագույն ցուցանիշներ արձանագրած այլ պետություններում: Դա այլևս, կարծես թե, ցավոք, դառնում է անխուսափելի:

Մինչդեռ զգուշացնում էինք: Բղավում էինք և հուսահատ կոչեր անում:

Փոխարենը ստանում էինք հայհոյանքներ, նզովքներ և հիասթափության մասին հայտարարություններ:

Ամենևին ուրախալի չէ, որ այս մի կանխատեսումը ևս իրականանում է: Հիմա միակ հույսը մնում է այն, որ գոնե հիմա այս իշխանությունը սթափվի և հետևի այլ` այս ճանապարհն անցած պետությունների օրինակին ու վերջապես պատասխանատվություն ստանձնի և դասեր քաղի:

Բայց դա, եթե անգամ տեղի ունենա, ցավոք, նույնպես կլինի ուշ: Այնքան ուշ, որ ավերներն այլևս անդառնալի կլինեն»: