20 Հունվարի, 2017

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Ստեփանյանը չի առաջադրի իր թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին NewsBook-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը:

Ani Product

Նա նշեց, որ պատգամավորի թեկնածություն չառաջադրելն իր անձնական որոշումն է:

Ani Product

Հարցին՝ հետագա գործունեությունը տեսնո՞ւմ է քաղաքականությունից դուրս, պատգամավորը պատասխանեց. «Ոչ պարտադիր, նաև քաղաքականությունում»: Իսկ, թե ինչ այլ քաղաքական պաշտոններ կարող է զբաղեցնել, Ստեփանյանը հրաժարվեց պարզաբանել՝ նշելով, որ ամեն ինչ պարզ կդառնա առաջիկայում:

Նշենք, որ Արթուր Ստեփանյանը խորհրդարանում երբեք աչքի չի ընկել, բացառությամբ կոճակ սեղմելու գործից:

Նա խորհրդարանում է հայտնվել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի շնորհիվ, և այսօր Պողոսյանի դիրքերը սասանվելը ազդել է նաև Ստեփանյանի ճակատագրի վրա:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Լրահոս