Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե որն է եղել իր համար ամենամեծ հարվածը

Իմ վարչապետության տարիների ամենածանր հարվածն այն է եղել, երբ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային աշխատանքից հանել եմ, ու Հայաստանում վիրտուալ բունտ է եղել դրա դեմ: Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա ինձ համար ամենամեծ հարվածն է եղել: Ձեզ կարող է թվալ՝ նոյեմբերի 9-ից հետո է եղել, բայց ամենամեծը դա է եղել, երբ Հայաստանում մարդիկ քննարկել են՝ ո՞նց, դրոշը ոտի տակ տված պաշտոնյայի մեջքը ցավում ա, դրոշի համար աշխատանքից հանում ե՞ք: Դա ամենամեծ հարվածն է եղել»,- ասաց Փաշինյանը: