Նորից զոհեր, նորից 18-20 տարեկան տղաների զոհաբերում մատաղի գառների պես, վզներից խաչերը կախած…
Ես լաց չեմ լինում, չեմ գոռում, որովհետև սրտիս տեղը դատարկ է …ոչինչ չեմ զգում…
Իմ սիրտը տղաների կողքին է թաղված
/Մի տան շեմից երկու քսան…/
Իմ տունը եռաբլուրն է
Իմ հայրենիքը եռաբլուրն է …
Հերթը ձեզ է հասել խաչակնքվող սատանաներ, արյուն քաշող տզրուկներ …
Հանեք ձեր բարձերի տակից միլիոնները, գերհզոր զենքեր առեք, փրկեք դրախտից մի կտոր մնացած հայրենիքը …
Աշխարհը․…աշխարհը վախենում է սպիտակ արջի մռնչոցից, վախենում է գորշ գայլերի երախից և սողունի սառնասրտությամբ, կամ ջայլամի կեցվածք ընդունելով գլուխը թաղում ավազների մեջ …
…. 44 օր, դարի նորանոր զենքերն էին փորձարկում մի երկրի վրա, որը հին է, որքան այս մոլորակը, և սպառնում են վերացնել առաջին քրիստոնյա ազգին,որը քարոզում է մարդկությանը, մի’ սպանիր, մի ‘գողացիր, մի ‘շնացիր պատգամը…
Արթնացե’ք փողերը գողացած կրծողներ, քծնող սողուններ և ջայլամացեղ ազգեր, հերթը ձեզ է հասել ֆոսֆորի ու կասետային ռումբերի տակ փորձարկվելու…
Սպիտակ արջը,էլի նույն արջն է մնացել, գորշ գայլերի ախորժակը չի փակվել…
Մենք էլ նույն հայն ենք մնացել, արդարամիտ ,բռնությունը չհանդուրժող, ազատության ջահը վառ պահող և աշխարին քարոզող ,մի’ սպանիր, մի’ գողացիր, մի’ շնացիր պատգամը …