Նոր Արմավիր համայնքում լարված իրավիճակ է .

12
goodwinbe

Հուլիսի 15-ին Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի միջնակարգ դպրոցում տեղի են ունենալու տնօրենի ընտրություններ: Դպրոցում, առհասարակ, ողջ համայնքում իրավիճակը լարված է,միջնակարգ դպրոցի կառավարման խորհուրդն ընտրելու է դպրոցի տնօրեն: Թեկնածուները չորսն են, որոնցից միայն մեկն է նույն համայնքի դպրոցից:

Դպրոցի կառավարման խորհրդի նախագահը  համայնքի ղեկավար Արթուր Ավետիսյանն է: Նա վատ հարաբերություններ ունի դպրոցի նախկին տնօրեն Հերիքնազ Հարությունյանի հետ, որը թեկնածուներից մեկն է, ինչից էլ ի հայտ է եկել լարվածությունը:

Նշենք, որ Հերիքնազ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, այդ իսկ պատճառով նշանակվել են ընտրություններ:

Mnews.am-ի հետ զրույցում համայնքապետը նշեց .

«Դպրոցի տնօրենի ընտրությանն ընդառաջ իր մոտ որևէ լարվածություն չկա,ամեն ինչ ընթանալու է օրենքի սահմաններում ,թեկնածուները կներկայացնեն իրենց ծրագրերը ,հետոն արդեն պարզ կլինի թե ով կընտրվի:Ինձ համար հավատացեք միևնույն է ,կարևորը ինձ համար աշխատող տնօրեն լինի ,ոչ թե արդեն նախկին տնօրենի պես ,որ Ռիտա Սարգսյանի նկարը փակցնի գլխավերևում տպավորություն ստեղծի ,որ իր թիկունքը ամուր է,այդպես էլ տպավորություն ստեղծելով 5 տարի աշխատեց, բոլորին վախացնելով, հիմա մտեք դպրոց և տեսեք վիճակը ,սարսափելի, երևի ոչ մի համայնքում էդքան անմխիթար դպրոց չեք տեսնի ,ավելացնելու բան չունեմ ,տեսեք իր  ղեկավարած դպրոցի ահավոր քարուքանդ  վիճակը և կգնահատեք  իր աշխատանքը:

Ներկայացնում ենք Նոր Արմավիր համայնքի միջնակարգ դպրոցի մասնաշենքը.  

Mnews.am