Որոտանի ճանապարհին «ՇԵՂՎԱԾ» երիտասարդներին կվերադարձնեն

Hraparak .am – ի փոխանցմամբ, ռուս խաղաղապահների բանակցությունների արդյունքում, այսօր Գորիս-Որոտան հատվածում Ադրբեջանի վերահսկողության տարածքում հայտնված երկու երիտասարդներին մինչև օրվա վերջ վերադարձնելու են Հայաստան:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, թե երկու հայ քաղաքացիներ Գորիս-Որոտան հատվածում շեղվելով ճանապարհից հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երիտասարդները իրենց համայնքից են, վերջերս էին զորացրվել բանակից, հորեղբոր թոռներ են, մեկնել էին Սյունիք ‘ տեսակցելու ծառայակից ընկերներին: Վերջին պահին հեռախոսազրույց են ունեցել ծնողներից մեկի հետ’ ասելով, որ սրանք մեզ կսնգնեցրին, որից հետո կապն ընդհատվել է: