2 Ապրիլի, 2020
Կառավարության շենքում ընթացող ասուլիսի ժամանակ Արսեն Թորոսյանը, փորձելով արդարացնել իր և իր թիմի ապաշնորհ ու ձախողված պայքարը վիրուսի դեմ, հայտարարեց, որ Վրաստանում՝ վարակվածների մեզանից վեց անգամ քիչ լինելը երջանիկ պատահականության արդյունք է։ Պատկերացնո՞ւմ եք։ Երջանիկ պատահականություն է, որ օրինակ Վրաստանում ոչ մի իտալացի վարակը ուսին չեկավ ու չմտավ մի 500 հոգանոց արտադրամաս, որովհետև ժամանակին չվեթները չփակեցին, կամ սահմանի վրա նորմալ չստուգեցին։

Ըստ մեր տաղանդաշատ նախարարի, մեր վարակվածների՝ արդեն իսկ անկառավարելի շատացումը նրանից է, որ մենք անբախտ ենք, իսկ վրացիք ղսմաթով։ Արա չեք կարում վարակը կառավարեք, ընդունեք դա ու ռադ եղեք։ Թողեք թող պրոֆեսիոնալներ գան մեզ էս կրակից հանեն։ Համ ել գուցե նրանք ձեզնից հաջողակ լինեն, ղսմաթով։

Ani Product

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջի

Ani Product

Կիսվեք նյութով՝

Լրահոս