Պատգամավորները այսուհետ անվճար լողավազաններից ու մարզասրահներից կօգտվեն

Ազգային ժողովն այսօր ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 56 «կողմ», 1 «դեմ», 23 «ձեռնպահ» ձայներ:

Այս նախագծով սոցփաթեթով կուտակված գումարների ծախսման երկու նոր ուղղություն է նախատեսվում՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն:

Մինչև այժմ, սոցփաթեթը ներառում էր հանգստի ապահովում Հայաստանում և Արցախում, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճարի մարում, շահառուի և շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի ձեռքբերում:

Քվեարկությունից առաջ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի։

Ի դեպ նիստի օրակարգը սպառվեց  սակայն ժամեր անց նիստ կհրավիրվի, քանի որ այսօր Աժ-կառավարություն հարցուպատասխանի օրն է։