21 Դեկտեմբերի, 2016

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից կնոջը հանրային վայրում ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ani Product

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. նոյեմբերի 26-ին հաղորդում է ստացվել Երևանի բնակչուհի Հ.Մնացականյանից առ այն, որ ամուսինը Տերյան 68 հասցեի դիմաց անհիմն վիճաբանել է իր հետ, քաշել մազերից, հարվածել մարմնի տարբեր մասերին։

Ani Product

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում։ Կինը ճանաչվել է տուժող։

Քրեական գործով ձեռնարկվել են  անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի մի շարք հանգամանքերը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել առերես հարցաքննություն։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, պարզվել վիճաբանության շարժառիթը, ինչը հրապարակման ենթակա չէ՝ նկատի ունենալով, որ դրանք պարունակում են անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ. ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Աղբյուր` Փաստինֆո

Կիսվեք նյութով՝

Լրահոս