Ռուզաննա Խաչատրյանը պատասխանել է իրեն չհանդուրժող մարդկանց

Պաշտպանության նախկին նախարարի՝ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«- Տիկին Ռուզաննա, թշնամիներ ունե՞ք. ովքեր են նրանք:

— Ասում են՝ մարդիկ, որոնք կյանքում ինչ-որ բանի են հասել, միշտ էլ թշնամիներ են վաստակում: Իսկ ինձ չհանդուրժող մարդկանց կուզեի պատասխանել Մեծն Սևակի խոսքերով.

«Պոկված անտառից՝
Մենակ ու մռայլ,
Մի ծառ է ցցվել բարձունքի վրա:
Ինչպես չի սիրում անտառը նրան,
Ինչպես է ծաղրում,
Քրքջում վրան,
Ինչ է թե հսկան
Այս թզուկների կամքին ու կյանքին
Չի կարողանում իրեն ենթարկել,
Ինչ է թե նրանք չեն կարողանում
Իրենց նեղվածքում սրան բանտարկել…»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Դե Ֆակտո» ամսագրի հերթական համարում»: