Սիսեռյանը փորձում է ցրել հրաժարականների թեման. Ավինյանի հետ լուսանկար է հրապարակել գրասենյակից

13
goodwinbe

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ազատվել է աշխատանքից:

Ըստ տարածված տեղեկությունների՝ անգամ կապարակնքել են նրա աշխատասենյակը:

Սակայն, այսօր Վարագ Սիսեռյանը Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկար է հրապարակել աշխատասենյակից, որում պատկերված է նաև փոխվարչապետ Ավինյանը:

Սիսեռյանը, հավանաբար, այս կերպ փորձում է ցրել իր հրաժարականի թեման: