19 Հունվարի, 2017

«Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի հարազատները աղմկահարույց քրեական գործերով են անցնում։ Մեզ հասած տեղեկություններով՝ մարզի դատախազի եղբայրը՝ Գոռ Հարությունյանը, ապօրինի զենքի մասով հարուցված քրեական գործով կալանքի տակ է։ Գործը գտնվում է դատարանում։

Ani Product

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց դատական տեղեկատվական համակարգից տեղեկանալ, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, սակայն դատական տեղեկատվական համակարգը գաղտնի է պահում դատախազի եղբոր մասով դատական գործը։ Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, որ դատական տեղեկատվական համակարգում որոշ մարդկանց մասով քրեական գործերը փակ են։ Չի բացառվում, որ մի շարք պաշտոնյաներ, չկարողանալով իրենց հարազատներին զերծ պահել աղմկահարույց գործերից, փորձում են գաղտնի պահել նրանց մասով հարուցված քրեական գործերի ընթացքի լուսաբանումը։

Ani Product

Ի դեպ, հավելենք, որ մարզում տարածված լուրերի համաձայն՝ դատախազ Վազգեն Հարությունյանի քեռին էլ այլ քրեական գործով է անցնում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս