21 Նոյեմբերի, 2016

Վանաձորում դանակի մի քանի հարվածով երիտասարդի են սպանել: Երեկ` ժամը 22: 30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հայտնաբերվել է անհայտ քաղաքացու դի:

Yerkir.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1995թ. ծնված Հարություն Աղաջանյանի դին` գետնին ընկած վիճակում: Դիակի վրա` թիակի, որովայնի և ձեռքի շրջանում, եղել են կտրած–ծակած վերքեր:

Ani Product

 

Ani Product

Լրահոս