19 Նոյեմբերի, 2021

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ani Product

«Գերիների մասին խոսում եմ վերջին անգամ և խնդրում եմ լրագրողներին այդ հարցն այլևս ինձ չտալ։

Ani Product

Գերիների մասին խոսելիս նախ պետք է հասկանալ և իմանալ, թե այդ զինծառայողին առավագե՞լ են, ռազմական գործողության արդյունքում գերեվարե՞լ են, որը համարվում է ռազմագերի, թե պարզապես գնացել ու հանձնվել են, որն արդեն համարվում է գերի։

Այս ամենը պարզելուց հետո պետք է պարզել, թե՞ արդյոք զինծառայողների համար թաքստոցներ, խրամատներ և մնացած այլ դիրքային ինժիներական կառույցներ եղել են տեսանկարահանող սարքերով, գիշերային տեսանելիության սարքերով և այլն, թե պարզապես բաց դաշտի մեջ, սարի ստորոտին կամ գլխին վրանի մեջ սահմանաը տեղորոշող ինչ որ բան են դրել ու ասել ՝ կանգնեք այստեղ։ Ընդհանրապես գերիների թեման շատ նուրբ թեմա է։

Ծնողների մեծ մասն ասում է, թող գերի լինի, բայց ողջ լինի, մի մասն ասում է, չեմ հավատում , որ նա գերի կլինի, հաստատ իրեն վնաս տված կլինի, որ գերի չընկնի։ Այսինքն հենց հարազատներն էլ տարբեր ընկալումներ ունեն այս երևույթի նկատմամբ, այնպես որ, լավ կլինի շրջանցել այս թեման ընդհանրապես։

Իսկ կոնկրետ վերջին ռազմական բախման ժամանակ մեր տղաներին առավանգել են ՀՀ սուվերեն տարածքից։ Մեր տղաները չեն հայտնվել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք, որն իրենք Ադրեբջան են անվանում, այլ գտնվել են ՀՀ սուվերեն տարածքում։ Բաքվի բռնապետին նաև այս դեպքով պետք է քարշ տալ միջազգային դատարաններ, քանի որ հրաման է տվել առավանգել ՀՀ քաղաքացիներին ՀՀ տարածքից․․․»:

Կիսվեք նյութով՝

Լրահոս