mnews

26 Նոյեմբերի, 2016

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ani Product

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Ani Product

Նորանշանակ դատախազն իր 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է մեկ առանձնատուն և երեք հողամաս ունենալու մասին:

ավթյանի փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ, իսկ դրամական միջոցները՝ 28 միլիոն դրամ:

Դատախազի այս տարվա եկամուտները կազմել են 40 միլիոն 290 հազար դրամ, որից 12 միլիոն 500 հազար դրամը ստացված փոխառություններն են, 4 միլիոն 990 հազար դրամը՝ աշխատավարձ, 3 միլիոն 800 հազարը՝ այլ եկամուտներ, իսկ 19 միլիոն դրամն էլ՝ գույքը օտարելուց ստացված գումարը: Հատկանշական է, որ Դավթյանի հայտարարագրում բացակայում է որևէ տեղեկություն վաճառված գույքի տվյալների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մինչ այդ Դավթյանը զբաղեցրել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի (2013–2016 թթ.) և Երևան քաղաքի (2012–2013 թթ.) դատախազի պաշտոնները:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս