13 Հունվարի, 2022
Ani Product

Եվ սա այն դեպքում, երբ նրա ֆեյսբուքյան ետնանկարում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարն է պատկերված:

Ani Product

Թուրք պրոֆեսորի կողմից հիշյալ քարտեզի անկաշկանդ հրապարակումն արվել է Հելլենիզմի ժամանակաշրջանի և Հռոմեական կայսրության թեմաներին անդրադառնալու շրջանակներում: Այդուհանդերձ Մեծ և Փոքր Հայքերը ներառող քարտեզի հրապարակումը թուրք պրոֆեսորից պիտի որ պահանջեր մասնագիտական խիզախություն։ Որովհետև ինչպես արդեն գիտենք անցյալի փորձից, Թուրքիայում լայն հասարակությունը, հատկապես ազգայնական շրջանակներն ու նույն հոսանքի մամուլը բավականին զգայուն են նմանատիպ դեպքերի նկատմամբ։ Պատմական Հայաստանի տարածքների հանդեպ ցավագին և ագրեսիվ ընկալումները Թուրքիայում դրսևորվում են հաճախակի։

Բառացիորեն վերջերս աղմուկ էր բարձրացվել լրատվամիջոցների կողմից ու տարածվել նաև սոցմեդիայի տիրույթում ամերիկյան «Netflix» ընկերության պատմական ժանրի սերիալում օգտագործված քարտեզի պատճառով, որտեղ «ARMENIA» բառը ներկայացված էր ներկայիս Թուրքիայի արևելյան տարածքների վրա։

Եվ այս համատեքստում ուշագրավ է, որ Facebook-ում շուրջ 5000 հետևորդ ունեցող վերոնշյալ թուրք պրոֆեսորի հրապարակած քարտեզն առ այս պահը չի առաջացրել քննադատական արձագանքներ: Ավելին՝ նրա գրառումն ու կից քարտեզը տարածվել են նաև սոցցանցային այլ հարթակներում և մասնագիտական խմբերում, արժանացել հավանումների և դրական ռեակցիաների։

Աղբյուր`    Ermenihaber.am

Կիսվեք նյութով՝

Լրահոս