Քննչական կոմիտեն կայացած կառույց է. Վահե Ղազարյանը շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին մասնագիտական տոնի առթիվ:

«Հարգելի պարոն Քյարամյան,

ՀՀ ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին՝ մասնագիտական տոնի առթիվ:

Ձեր ղեկավարած տեսչությունը մեծ առաքելություն ունի օրինականության ապահովման, պետականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում:

Քննչական կոմիտեն կայացած կառույց է՝ իր ավանդույթներով, բարձր պրոֆեսիոնալիզմով, նվիրված ծառայությամբ՝ պետությանը ու ժողովրդին:

Վստահ եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն շարունակելու է սերտ համագործակցությունը Ոստիկանության հետ՝ հանուն մեր պետության և հասարակության:

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ և արդյունավետ աշխատանք»,- ասված է ոստիկանապետի շնորհավորական խոսքում: