10 Հուլիսի, 2020

-Պարոն Քյարամյան այս պահին  Փշատավանում եռուզեռ է:Կորոնավիրուսը  կարժես թե խոչընդոտ չէ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար , իրենք իրենց գործն է անում:

– Ծիրանի բերքահավաքն է այս պահին , այգում ամենաեռուն ժամանակահատվածն է։ Բերքը հասել է, արագ հավաքել է պետք։ Մոտ 20 մարդ միանգամից աշխատում է, մի մասը` քաղում են, մյուսները կրում դույլերը, կանայք`միրգը դասավորում արկղերում, Հայաստանում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ սկսվել է բերքահավաքը։Այգիներում արդեն կհանդիպեք  բեռնատարների, որոնք  արևահամ ծիրանն արտահանում են Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան:
 Վաղ առավոտյան ողջ գյուղը դաշտերում  աշխատում և վերադառնում ուշ երեկոյան։ Ծիրան քաղողների թվում են նաև գյուղի դպրոցահասակ տղաները, ովքեր որոշել են ամառային արձակուրդներին օգտակարը հաճելիի հետ խառնել։ Տղամարդիկ ծառից ծառ են տեղափոխում իրենց ձեռքով պատրաստած մի քանի մետր բարձրությամբ աստիճանը, բարձրանում վրան և հատ-հատ քաղում արևաշող ծիրանն ու լցնում տաս լիտրանոց պլաստմասե դույլերում։ Դրանք կշռում են հատուկ կեռիկների օգնությամբ։ 45 ծառից բաղկացած այգու ամբողջ բերքը հավաքելու համար 3-4 օր կպահանջվի։

Լինելով սահմանամերձ համայնք, որքանո՞վ է համայնքի խնդիրներին ականջալուր լինում կառավարությունը:                                           

-Գյուղը հենց թուրքական սահմանի մոտ գտնվելով,անգամ  որոշ տներ սահմանից 100–150 մետր հեռավորության վրա են։ Ժամանակին այնտեղ սահմանային ուղեկալ կար։ 2015 թվականին այն վերացրեցին. հիմա ուղեկալներ կան հարևան գյուղերում, հեռավորությունը դրանց միջև մոտ 15 կմ է, իսկ Փշատավանն այդ գծի մոտավորապես կեսում է ու ուղեկալներ չկան։Մեր ուղեկալը հանել են ու հիմա գյուղի դիմաց թուրքական դիրքն է։ Մարդիկ լրջորեն անհանգստացած են իրենց տների ու երեխաների ապահովության հարցով. այստեղ երբեք չգիտես` սահմանից այն կողմ գտնվող մարդկանց մտքով ինչ կարող է անցնել։ Կառավարությունից պահանջ ունենք համայնքային նշանակության հարցերի հետ կապված՝ սահմանի անցակետի և անցաթղթի ստացման օրենսդրական կարգավորումների:

Ինչպիսի՞ խնդիրներ են  լուծվել համայնքում  Ձեր պաշտոնավարման տարիներին: Կներկայացնեք:   

   – Համայնքի բյուջեն շատ փոքր է ,մեծ աշխատանքներ ուղղակի հնարավոր չէ կատարել :Գյուղի բարերարների օժանդակությամբ համայնքում ունենք ծանրամարտի համար նախատեսված մարզասրահ, որտեղ պարգևատրումներով և  մրցումներով է հագեցած տարին անցնում: Ամբողջ գյուղն ավազապատված է, մարդիկ նախկինում չէին կարողանում հասնել իրենց հողերին և մշակությամբ զբաղվել: Խմելու ջրի խնդիր չունենք՝օրը 10 ժամ ջուր ունենք գյուղում:Այս տարի կարողացանք ոռոգման ջրի 3 խորքային հոր կառուցել,այգիները չէին մշակվում ոռոգման ջրի պատճառով:

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Փշատավան համայնքում  գործում է ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն:

Հիմնականում այստեղ շատ է ծիրանը և սեղանի սորտի խաղողը,բացի ոռոգման ջրից, նաև իրացման հարցն է շատ մեծ խնդիր դարձել ,քանի որ եթե արտահանում չլինի,գյուղացու բերքը կմնա դռանը:

Այս տարի չկարողացան մեկնել արտագնա աշխատանքի ,մոտ 100-150 ընտանիք գնում էին արտագնա աշխատանքի,հիմա ավելի շատ զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով,դե բոլորիս հույսը մնում է խաղողի իրացումը:

-Կորոնավիրուսի համավարակ  COVID-19-ի հետ կապված Փշատավանում ի՞նչ միջոցառումներ են կատարվում:

–  Համայնքապետարանի նախաձեռնությամբ եւ կամավորների մասնակցությամբ COVID-19-ից պաշտպանվելու նպատակով կարեցին եւ համայնքի բնակիչներին  անվճար բաժանեցինք բժշկական դիմակներ,բնակիչներին`զուգահեռ իրականացնելով նաև իրազեկում, համայնքում կա  մթերային խանութ ,մեծ քանակությամբ տրամադրեցինք խանութին ,որպեսզի անվճար բոլորը վերցնեն:

-2016 թվականից ղեկավարում եք համայնքը, ինչպիսի՞ աշխատանքային մեկնարկ տվեցիք: 

 – Ընտրվելուս առաջին տարում գյուղի բարերարների շնորհիվ համայնքում խաչքար կանգնեցրեցինք, ցայտաղբյուրով հանդերձ, բավականին մեծ միջոցառում ենք արել, հրավիրել ենք մարդկանց, մատաղի արարողություն  իրականացրել: Կարելի է ասել մեծ շուքավ նշվեց ընտրվելս, գյուղացիների խոսքերում դա ևս նկատելի էր:Անցած տարի մեծ շուքով «Հազար տարվա գյուղամեջ» փառատոնն անցկացվեց Փշատավան գյուղում։ Ներկայացված էին ժողովրդական բոլոր արհեստներն ու զբաղմունքները` հացթուխությունից մինչև դարբնություն, տիկնիկագործություն, գինեգործություն, մեղվաբուծություն և այգեգործություն։

Թերևս ո՞րն է Փշատավանի գերխնդիրը: 

– Դեպի Էջմիածին գնացող 3 կմ երկարություն ունեցող, անանցանելի ճանապարհը ասֆալտապատվի, 3 կմ ճանապարհի մասին է խոսքը, ժողովուրդը դրանից շատ դժգոհ է: Համապատասխան նախապատրաստական պրոցեսներ տեղի ունեցավ, բայց արդյունք չտեսանք,ավազապատել ենք ,բայց հենց անձրև է գալիս,մաքրում տանում է: Գյուղի հիմնախնդիրը այդ ճանապարհի ասֆալտապատումն է:Փշատավան- Արգավանդ ճանապարհի ասֆալտապատման, մշակույթի տան տանիքի վերանորոգման և «1000 տարվա գյուղամեջ» փառատոնի պետական աջակցության հնարավորությունների մասին:

Որո՞նք են Ձեր նոր ծրագրերը: 

 -Ցանկանում եմ մանկապարտեզի հարցերը կարգավորվի: Լինելով սահմանային համայնք, մենք պետք է շատ պատրաստված սերունդ դաստիարակենք:Ֆուտբոլի դաշտ ենք կառուցում ,մոտ մեկ ամիս հետո կսկսենք աշխատանքները:Նախատեսված է երեխաների համար խաղահրապարակ  կառուցենք,լողավազանով գեղեցիկ այգի:

Մաղթում եմ որ գյուղացիներս կարկուտի վնասներ երբևէ չկրեն, դա չարիք է լրիվ: Լինեն առողջ և երջանիկ, չարտագաղթեն, ընդհակառակը՝ շատ երեխաներ ունենան հայ ազգը համալրեն իրենց զավակներով:

 Ազատ Քյարամյանը հպարտությամբ է նշում, որ փշատավանցին շատ աշխատասեր է, հատկապես այս սեզոնին գյուղում պարապ մարդ չես գտնի: Գյուղացին ձգտում է հողից առավելագույնն ստանալ` բարեկեցիկ կենսակերպ վարելու համար… 

 Առողջ եղեք:

Mnews.am

kotayk

Լրահոս