1 Փետրվարի, 2017

Այսօր` փետրվարի 1-ին, Երևանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը: Փաստաբանի հայտնած տվյալների համաձյան՝ Անի Հովհաննիսյանն անօրինական է մնում կալանքի տակ, քանի որ նրա կալանքի ժամկետը լրացել է դեռեւս հունվարի 28-ից, որից հետո այն չի երկարացվել: «Ես միջնորդում եմ նաև, որ եթե այնուամենայնիվ, իմ այս միջնորդությունը մերժվի, գրավի դիմաց իմ պաշտպանյալն ազատ արձակվի»,- ասաց փաստաբանը: Դատարանը, սակայն, մերժեց երկու միջնորդություններն էլ:

kotayk

Լրահոս