18 Ապրիլի, 2020

Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմանում ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել, որ Արին Բերդի 5-րդ նրբանցքի 14/7 հասցեում բետոնե սյունից տղամարդու դի կա կախված։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 53-ամյա Գարիկ Բաղդասարյանի դին։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանը որպես կասկածյալ որոնվում էր ապրիլի 16-ին Նոր Արեշ 26 փողոցի 64 տան բնակիչ՝ 62-ամյա Արամայիս Ա-ին սպանելու մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանութան Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ Նոր Արեշ 26 փողոցի 64 տանը բերանքսիվայր տղամարդու դի կա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

kotayk

Լրահոս