30 Սեպտեմբերի, 2021
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի զենք բաժանել-գումար վաստակելու բիզնեսը նոր հորիզոններ է գրավում և ավելի ու ավելի զվարճալի երանգներ ստանում:

Exclusive.am-ի տեղեկություններով՝ այս անգամ զենք-խրախոսական պարգև ստացողը, ինչպես մեր նախորդ հրապարակման մեջ, ևս մեկն է, ով առհասարակ կապ չունի ո՛չ Արցախի, ո՛չ առավել ևս պատերազմի հետ:

Խոսքն «օրենքով գող» Արմեն Ղազարյանի՝ Պզոյի մտերիմ ընկերոջ՝ ոմն Արմանի մասին է, մականունը՝ «Ծիծակ»:

Նա, մեր աղբյուրի փոխանցմամբ, զենքը ստացել է, իսկ ավելի ազնիվ բառով ասած՝ գնել է 15.000 դոլարով:

Նշենք, որ «Ծիծակ»-ը միայն փետրվարին է վերադարձել ԱՄՆ-ից:

Ամեն ինչ շատ ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ. Արցախից մնացած պատառիկի ղեկավարը, փոխանակ կենսական նշանակության հարցեր լուծելու, տեղահանվածներին ամեն գնով Արցախ վերադարձնելու, Արցախի բանակը հզորացնելու, հնարավորինս անկախ պահելու և՛ ռուսական, և՛ ադրբեջանական ազդեցությունից, զբաղված է սեփական գրպանները փողով լցնելով:

Ինչևէ:

kotayk

Լրահոս