22 Հոկտեմբերի, 2021

Lurer.com_ը գրում է.

«Հայաստանի հպարտ իշխանությունները ոչ պակաս հպարտ քաղաքացիներին ավետել են, որ այսուհետ վերջիններս առանց վիզայի կարող են այցելել Դոմինիկա: Կուրախացնի թե ոչ այս ավետիսը՝ օրվա հացի փողը աշխատելու խնդրի առաջ կանգնած խաղողագործներին կամ ձկնորսներին՝ բարդ է ասել, սակայն, այն, որ Հայաստանը շարունակում է իզգոյ մնալ զարգացած երկրների համար՝ ակնհայտ է:

Ժամանակին ընդդիմադիրները ծաղրում էին իշխանություններին, որ վերջիններս երկիրը հասցրել են Վանուատույի մակարդակի և դա է պատճառը, որ վիզային ռեժիմի ազատականացման պայմանագիր կնքվում է հենց այս պետության հետ: Հարց էր հնչում՝ ՀՀ քաղաքացին ի՞նչ է անելու Վանուատույում, թերևս հեղափոխական իշխանությունները ներքին վստահություն ունեն, որ Դոմինիկայում ՀՀ քաղաքացիները ավելի շատ անելիք ունեն: Հակառակ դեպքում` ստիպված կլինեն ընդունել, որ նախկիններից շատ հեռու չեն գնացել:

Վրաստանը, ի դեպ, արդեն ազատականացրել  է վիզային ռեժիմը ԵՄ հետ, իսկ Փառանձեմը, ինչպես ասվում էր հայտնի գովազդում, դեռ եփում ու եփում է: Հեղափոխական իշխանություններն այդ նույնը խոստանում էին նաև մեզ, սակայն, չգիտես ինչու, երեք տարի անց առանց վիզա առաջարկվում է ուղևորվել ոչ թե Բրյուսել կամ Մադրիդ, այլ Դոմինիկյան Հանրապետություն…»

kotayk

Լրահոս