18 Հունվարի, 2017

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հայաստանյան քաղաքական ուժերը արդեն ավարտում են «խորհրդակցությունները»՝ ով ինչ դաշինք է կազմելու և ով որ ցուցակի մեջ է մտնելու։ Իրականում իշխանական ճակատում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է։ Չնայած լրագրողներն այստեղ փորձում են ինչ-որ լուրջ հակասություններ տեսնել, շտկումները զուտ մարտավարական են լինելու։

Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ ցուցակում լինել-չլինելու հարցը երկրորդական է՝ անկախ այդ հանգամանքից նա պայքարելու է իր կուսակցության հաղթանակի համար։ Ինտրիգներ, իհարկե, կան, բայց «երկրորդ էշելոնում»՝ ում ինչ փայ է հասնելու։ Չեմ կասկածում, որ լուծումները լինելու են ավանդական՝ գերապատվությունը տրվելու է փող ունեցողներին, «ձայներ բերողներին» և «հարց լուծողներին»։

Խորհրդակցությունները գնում են մնացած կուսակցություններում՝ լեզուս չի պտտվում բոլորին անվանել «ընդդիմադիր»։ Գլխավոր թեման փողն է, ավելի ճիշտ՝ այս կամ այն փողատիրոջը «շիթիլվելու» հնարավորությունը»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս