9 Օգոստոսի, 2020

Համայնք

Որ լավ գործերով կհասնեն ավելի մեծ հաջողությունների.

Արմավիրի մարզի Ամբերդ  համայնքի ղեկավար Մանվել Բաբայանը Mnews.am- ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնավարում է 1998 թվականից:

-Պարոն Բաբայան երկար տարիներ է  ինչ ղեկավարում եք համայնքը։Ձեր աշխատանքային փորձը բավականին մեծ է, անցած ճանապարհը նույնպես։

– Դեռևս երիտասարդ տարիներին,մինչ համայնքի ղեկավար ընտրվելը զբաղվել եմ ձեռնարկատիրական գործունեությամբ  և գյուղատնտեսությամբ։Իսկ արդեն 1998թ-ից Ամբերդ համայնքի ղեկավար: Համայնքների կազմավորման ժամանակվանից իմ լուման ունեմ ներդրած գյուղում, դրանք տարաբնույթ են: 

-Կխնդրեի հակիրճ ներկայացնեիք այս երկարաձիգ տարիների աշխատանքները:Ի՞նչ  աշխատանքներ եք իրականացրել այս տարիների ընթացքում:

-Աշխատանքները բավականին շատ են. խմելու և ոռոգման ջրերի ցանցն է փոխվել,գիշերային լուսավորություն,ինչքան գումարը բավականացնում է ,այնքան կարողանում ենք  որևէ գործ անել։ Մշակույթի տունը ,որտեղ շենքի մի մասը ծառայում է որպես գյուղապետարան,մասնակի վերանորոգվել է,այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Դահլիճն է կապիտալ վերանորոգվում,փոխվել է մշակույթի տան շենքի տանիքը։ Համայնքում ունենք Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների եւ անհայտ կորած հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող,նաև հարակից տարածքն է բարեկարգված։

Գործնական առումով անելինքներ միշտ էլ կան, միայն թե պետք է ժամանակին համահունչ քայլել և աշխատել ճիշտ ժամանակին:

Ավանդույթի համաձայն  նշվում են բոլոր տոները` ընդհանուր մասնակցություն ապահովելով, նվերներ ենք բաժանում և այլն: Այս ամենն, ի վերջո, համայնքի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի վրա է դրականորեն ազդում: Շատ ուրախ եմ, որ ունեմ բավականին համերաշխ բնակչություն:

-Ի՞նչպես է այսօր ապրում ամբերդցին։

Բոլորիս ձգտումն է, որ համայնքները ֆինանսական և մարդկային ռեսուրսներով հզոր ու ամուր լինեն, կյանքը բարեկեցիկ ու արժանապատիվ դառնա:Մեր գյուղացիներն աշխատող, նախաձեռնող են։ Առավոտից մինչ ուշ գիշեր կռիվ են տալիս հողի հետ,սակայն գյուղացու չարչարանքը շատ է, արդյունքն ու եկամուտը քիչ։

-Կորոնավիրուսի համավարակ  COVID-19-ի հետ կապված Ամբերդում ի՞նչ միջոցառումներ են կատարվում:

Բոլորին հորդորում ենք դիմակ կրել և հետևել ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կանոններին, որպեսզի միասնական կամքով և հետևողականորեն կարողանանք հաղթահարել աշխարհը պատուհասած չարիքից։

-ՀՀ Կառավարության կողմից առաջարկված սուբվենցիոն ծրագրերին Ամբերդ համայնքը ևս ունի մասնակցություն։Կմանրամասնե՞ք։

-Կառավարության կողմից առաջարկված սուբվենցիոն  ծրագրին մասնակցեցինք և համայնքի առաջնային ծրագիրը որոշվեց՝ Կգազաֆիկացվեն Ամբերդ համայնքի Պտղաբույծների, Կոլտնտեսականների և 4-րդ փողոցները, ինչպես նաև 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքը:

Գազաֆիկացումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 890 հազար դրամ` պետություն-համայնք 7 մլն 945.09 հազարական դրամ համաֆինանսավորմամբ: Ամբերդում 320 տնտեսությունից 220-ը գազաֆիկացված է: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կկառուցվի 1362 գծմ գազատար, և համայնքում գազաֆիկացված տնտեսությունների թիվը կավելանա 80-ով:

Ծրագրի վերջնարդյունքում կկրճատվեն բնակիչների ֆինանսական ծախսերը, կբարելավվեն բնակկոմունալ պայմանները և կավելանան ջերմոցային տնտեսությունները:Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման փուլում կստեղծվի 10-ը ժամանակավոր աշխատատեղ: 

Խոսելով բնակիչ-համայնքապետ փոխհարաբերությունների մասին, պարոն Գալստյանը  նշեց, որ համայնքի ցանկացած բնակչի խնդիր համարում է իրենը: Չկա այնպիսի բնակիչ, որ ինչ-որ հարցով դիմի իրեն և անպատասխան կամ չբավարարված մնա: Կանգնած է յուրաքանչյուրի կողքին և օգնում, աջակցում է հնարավոր ամեն ինչով: Աշխատասենյակի դուռը մշտապես բաց է բոլորի համար: Մի խոսքով, տվյալ հարաբերությունները, նրա բնորոշմամբ, շատ բարձր մակարդակի վրա են:

-Արմավիրի մարզում  առաջիկայում ևս սպասվում է համայնքների խոշորացում: Թեև համայնքներում պաշտոնապես քննարկումներ չեն ծավալվել, սակայն, սպասվող միավորումներն անհանգստացրել է մարզի բնակչությանը:

– Համայնքների խոշորացման այդ ծրագիրը օրինակ Ամբերդ համայնքի համար իմ  կարծիքով  դրական կանդրադառնա, քանի որ բյուջեն կլինի ընդհանուր և ծրագրերի իրականացումը ավելի արդյունավետ կլինի: Սակայն, միավորմանը դեմ են բնակիչները,կարծում եմ տեղեկացված չեն, ամբողջապես չեն պատկերացնում համայնքների միավորման դրական և բացասական կողմերը։

-Ի՞նչով է պայմանավորված շուրջ 30 տարի  Ձեր ղեկավարման երկարկեցությունը։

– Ես կարևորում եմ համայնքի ղեկավարի և բնակիչների շփումը և համագործակցումը, որը, անշուշտ, կնպաստի բնակչության շահերից բխող որոշումներ կայացնելուն:Գյուղը մեծ ընտանիք է, ոչինչ գաղտնի չես կարող անել այնտեղ:Համայնքապետ-բնակիչ ակտիվ կապի ու մշտական քննարկումների շնորհիվ մեր միջև առողջ փոխհարաբերություններ են  ձևավորվել, ինչն էլ՝ փոխադարձ վստահության մթնոլորտ է  ստեղծել։

«Մեր հայ ժողովրդին ցանկանում եմ մեծ հաջողություններ ունենան, մեր ժողովուրդը արարող, ստեղծող տեսակ է, և արժանի է արժանապատիվ կյանքով ապրելուն»,-իր խոսքում ընդգծեց Մանվել Բաբայանը:

Ամբերդցին աշխատասեր և հյուընկալ է ․․

Մ. Բաբայանի  համար ամենից կարևորը համագյուղացիների գնահատականն է: Վայելել այդ հարգանքը նշանակում է ոչ թե լինել սոսկ իր պարտականությունները կատարող պաշտոնյա, այլ ղեկավար, ով նվիրումով ու եռանդով օգնում է համագյուղացիներին շենացնելու հարազատ համայնքը:

Mnews.am                                                                                     

 

kotayk

Լրահոս