11 Հունվարի, 2022

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

Մեզ հայտնի դարձավ, որ Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր։  Նա տան միակ որդին էր ուներ մեկ քույր։ Նրանց ընտանիքն ապրում է անապահով պայմաններում։ Ռուդիկ Ղարիբյանը բանակ զորակոչվել էր նախորդ տարի։ Այդ առիթով նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում արել․«Գնում եմ, որ գամ․․ ժպիտով, միշտ ժպիտով»։

Ցավոք թշնամու արձակած դավադիր գնդակից 20 ամյա Ռուդիկ Ղարիբյանը զոհվեց։

Հավերժ փառք։

Irakanum.am

 

kotayk

Լրահոս