12 Նոյեմբերի, 2021

Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն արդեն մեկ ժամ է՝ գտնվում է «Գորիս» ՔԿՀ-ում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։

«Մենուա Հովսեփյանն ինքնակամ ներկայացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկ, որտեղ էլ նրան կալանավորել են»,–ասաց Հովսեփյանի պաշտպանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

kotayk

Լրահոս