23 Նոյեմբերի, 2021

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ վեճի ժամանակ հայտարարեց, որ դիմում է ՀՀ դատախազությանը, որպեսզի գործ հարուցվի և բացահայտվեն պետական դավաճանները:

Panorama.am-ը ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք պատգամավորի հայտարարության հիմքով գործընթացներ սկսվելու են և ընդհանրապես ի՞նչ է կատարվում արցախյան վերջին պատերազմում դավաճանության դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատասխանեց. «2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին՝ պետական դավաճանության արդյունքում հանգելու ենթադրյալ հանգամանքները ներկայումս քննության առարկա են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում, որի արդյունքներից ելնելով՝ կտրվեն իրավական գնահատականներ: Տվյալ դեպքում ԶԼՄ-ներով հրապարակված՝ ԱԺ հանձնաժողովի նիստի ընթացքում պատգամավորների կողմից արված հայտարարությունները ընդհանրական և անորոշ բնույթի են: Իրենց մեջ հանցակազմի հատկանիշների առումով որոշակիություն պարունակող տվյալների ներառմամբ հաղորդում ներկայացվելու դեպքում դրանք պատշաճ իրավական ընթացակարգով կդարձվեն ուսումնասիրության առարկա»:

 

kotayk

Լրահոս