7 Դեկտեմբերի, 2021

Այսօր հայության համար 20-րդ դարավերջի ամենածանր հետևանքներով աղետի՝ Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է: 1988-ի դեկտեմբերի 7-ին հիմնահատակ ավերվեց երկրի հյուսիսային բնակավայրերի մեծ մասը:

Սպիտակ, Լենինական և Կիրովական քաղաքները մարդկային ու նյութական մեծ կորուստներ կրեցին։ Տարբեր հաշվարկներով՝ աղետի հետևանքով զոհվեց 25-35 հազար մարդ, կես միլիոնը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։

kotayk

Լրահոս