15 Ապրիլի, 2018

Այսօր՝ ապրիլի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժին Արտաշատի և Մասիսի բժշկական կենտրոններից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել երեխաների դիեր:

Ոստիկանները պարզել են, որ մահացածներն են 8-ամյա Գոռ Մանուկյանը և 10-ամյա Նվարդ Վարդանյանը:

Ն. Վարդանյանը Արտաշատի, իսկ Գ. Մանուկյանը՝ Մասիսի հիվանդանոց են տեղափոխվել Ազատավան գյուղից, որտեղ նրանք եղել են նշված գյուղում գործող խոզաբուծարանում և այնտեղ պահեստավորված 50 կիլոգրամանոց պարկերով կոմբիկերը թափվել է երեխաների վրա, ինչն էլ է դարձել է մահվան պատճառ:

shamshyan.com-ի տեղեկություններով, մահացած երեխաներից մեկը խոզաբուծարանում աշխատողի երեխան է, իսկ մյուսն էլ՝ սեփականատիրոջ ազգականն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր  կայքում

kotayk

Լրահոս