13 Հունիսի, 2020
Հաստա՞տ մենակ կորոնավիրուսի հետ կապված գործերն են վատ։
Հաստա՞տ մնացած ամեն ինչ նորմալ է։
Արտաքին բացասական ազդակներ չկա՞ն Արցախի հետ կապված։
Մեր սոցիալ-տնտեսական ոլորտի հետ էլ է նորմա՞լ։

Դե, իհարկե ոչ։ Նիկոլի «ամեն ինչ վատ է»-ն վերաբերում է իր կողմից տապալված բոլոր ոլորտներին։ Ինքն անխտիր տապալել է իր հետ քիչ թե շատ կապ ունեցող առանց բացառության ամեն ինչ։

Հիմա էլ ժամանակն է տպավորություն ստեղծելու, որ մենակ կորոնավիրուսն է, որ չի ստացվել։
Կեղծիքով ուզում է քողարկել բոլոր ձախողումները։
Չի ստացվի։

«Դուխը» մենակ կորոնավիրուսի մասին խոսելուն է բավականացնում։
Տենց «դուխով» ես մի հատ Իրանով ու Բրյուսելով էլ անցի, տես ընդեղ հո չեն «թփռտում»։

Մեր երկրում վաղուց արդեն հաստատվել է քաոտիկ բռնապետությունը։
Բռնապետություն այն ոլորտներում, որոնք Նիկոլին պետք են ու հետաքրքիր (կոռուպցիա, փող, շատ փող, ՀՔԾ), իսկ քաոս՝ Նիկոլին չհետաքրքող այնպիսի ոլորտներում, ինչպես օրինակ հանրային առողջություն, կորոնավիրուս։

Հ.Գ. էս Նիկոլի ձայնն էլ հոգեբանական բռնության նոր տեսակ է։ ՀՀ բոլոր քաղաքացիներին հասցնեն Նիկոլի հոգեկան «մակարդակի»:

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս