Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 51-ամյա Շահեն Ն.-ն է:
Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում նրան, Մալաթիայի ոստիկանները համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 108 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Շահեն Ն.-ին իր մոտ եղած դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 13-ամյա Արսեն Ս.-ն:
Ոստիկանները հայտնաբերել են վերջինիս, տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել: Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: